Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց
21/07/2018 19:30
Նմանատիպ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց: Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին եւ թոռնուհուն:
Նախագահը դիտել է հայր եւ դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաեւ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելք ցուցահանդեսների մասին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում