Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել, թե ինչպես խորհրդային զինվորներին թույլ չտվեցին ուտել ձիերին

Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել, թե ինչպես խորհրդային զինվորներին թույլ չտվեցին ուտել ձիերին

Մեծ Բրիտանիայում ներկայացրել են խորհրդային զինվորների գազանություններին վերաբերող գիրքը, ովքեր ժամանակին քիչ էր մնացել, որ ուտեին հազվագյուտ ցեղատեսակի ձիերին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, գրքի հեղինակը պատմաբան Մարկ Ֆելտոնն է։

Նա Բի-Բի-Սի-ին պատմել է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկացի զինվորականները Չեխոսլովակիայում անհավանական հերոսության գնով թույլ չեն տվել, որ կարմիրբանակայինները մտնեն ձիաբուծական գյուղ։ Պատմաբանը չի կասկածում, որ հակառակ պարագայում խորհրդային զինվորներն անպայման կուտեի ձիերին։

Թեման և հրապարակման ժամանակը Ֆելտոնը պատահական չի ընտրել։ Ըստ «Ռոսսիա 24»-ի, աշխարհի առաջնությունից հետո արտասահմանցի երկրպագուներն աշխարհին պատմել են Ռուսաստանի և բնակիչների մասին ճշմարտությունը, այդպիսով խառնելով բրիտանական ԶԼՄ-ների քարոզչության խաղաքարտերը, իսկ ուտելուց փրկված ձիերի մասին առասպելը պետք է հուզեր բրիտանացիների սրտերը։ Մեծ Բրիտանիայում ձիասպորտը շատ տարածված է, և մարդիկ հատուկ վերաբերմունք ունենք ձիերի նկատմամբ։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում