Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է

Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» գեղարվեստական ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ու մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի երկրորդ կեսին:

Դրանում նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Ժան Նշանյանը և այլք:

Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը նկատեց՝ այս ֆիլմում մի քանի ժանրեր են միախառնված, ինչն իր համար էլ նորություն է.

«Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգության, դրամայի, աբսուրդի ու հեքիաթի միաձուլում է: Իհարկե, մի կողմից մտավախություն ունես, քանի որ այդ ժանրում առաջին անգամ ես դրսևորվելու, բայց մյուս կողմից էլ այդ հանգամանքն աշխատանքդ ավելի հետաքրքիր է դարձնում: Գիտեք, մինչև ֆիլմի աշխատանքները սկսելը կարող ես կասկածել՝ անե՞լ այս կամ այն բանը, թե՞ ոչ: Սովորաբար, եթե ես զգում եմ՝ չեմ կարող թեման լիարժեք մատուցել, հրաժարվում եմ»,- նշեց Մհեր Մկրտչյանը:

Ռեժիսորի հետ ամբողջական հարցազրույցը՝ շուտով:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան
Աղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում