Բլբուլի Հիդ

Բլբուլի Հիդ

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նըման բաց իս էլի,
Վարթաջրով թաց իս էլի,
Թաց իս էլի:

Չկա քիզի նման, չկա քիզի նման
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննման:
Սիրունութինտ էլավ արբաբ
Մազիր ունիս՝ սիմ ու շարբաբ
Քի սազ գու քա ղուշլու զարբաբ,
Ղուշլու զարբաբ:

Չկա քիզի նման, չկա քիզի նման
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննման:

Էրեսըտ է շամս ու ղամար
Ջանըս դուս գու քա քիզ ամար:
Միչկիտ ունիս օսկե քամար,
Օսկե քամար:

Չկա քիզի նման, չկա քիզի նման
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննման:

Հաքիտ զարըն ալ իս արի
Բըլբուլի հիդ լալ իս արի
Բարկ էրեսիտ խալ իս արի,
Խալ իս արի:

Չկա քիզի նման, չկա քիզի նման
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննման:
Դարդըս ասիմ՝ գու լան սարիր
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր-
Սայաթ-Նովուն ջունուն արիր-
Ջունուն արիր:
Չկա քիզի նման, չկա քիզի նման
Քիզ նման, քիզ նման,
Դուն իս աննման:

Սայաթ-Նովա
Կատարում՝ Իզաբել Բարյակդարյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում