Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը

Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը

Ամերիկյան Billboard ամսագիրը հրապարակել է այն երաժիշտների ցանկը, ովքեր ամենաշատ գումարն են աշխատել ԱՄՆ տարածքում։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, սռաջին տեղում իռլանդական U2 ռոք-խումբն է, որը 2017 թվականին վաստակել է 54,4 միլիոն դոլար։ Գումարի մեծ մասը երաժիշտները ստացել են որպես հոնորար Joshua Tree Tour համերգային շրջագայության շրջանակներում։

Երկրորդ տեղում է քանթրի-երգչուհի Հարթ Բրուքսը, նա աշխատել է 52,2 միլիոն դոլար։ Առաջատար եռյակը եզրափակել է Metallica խումբը՝ 43,2 միլիոն դոլար եկամուտով։ Առաջին տասնյակում են նաև Բրունո Մարսը՝ 40,7 միլիոն, Էդ Շիրանը՝ 31,3 միլիոն, Լեդի Գագան՝ 29,7 միլիոն, Բիլլի Ջոելը՝ 29,23 միլիոն, Guns N’ Roses-ը՝ 27,8 միլիոն, Pink Floyd-ի նախկին անդամ Ռոջեր Ուոթերսը՝ 27,2 միլիոն և Coldplay-ը՝ 26,5 միլիոն դոլարով։

Գործնականում բոլոր երաժիշտները շահույթի մեծ մասը ստացել են կենդանի համերգներից։ Թոփ-50-ում հայտնվել է միայն երկու հոգի, որոնք 2017-ին համերգային շրջագայության չեն մեկնել՝ ռեփեր Դրեյքը, նա 8,6 միլիոն դոլար է աշխատել իր երգերի առցանց լսումների շնորհիվ և Թեյլոր Սվիֆթը՝ 5 միլիոն դոլար ստացել է ալբոմների վաճառքից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ադելը 142 միլիոն ֆունտ սթեռլինգ է վաստակել մեկ շրջագայությամբ:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում