Մոսկվայի Մեծ թատրոնում հայ արտիստների ելույթն արժանացել է բարձր գնահատականի

Մոսկվայի Մեծ թատրոնում հայ արտիստների ելույթն արժանացել է բարձր գնահատականի

Նախօրեին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների կողմից Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը։

«Հանդիսատեսի կողմից հայ արտիստների ելույթն արժանացավ բարձր գնահատականի»,- կարդում ենք օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատությունը հաղորդում է, որ ներկայացմանը դիտմանը ներկա էր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Ներկայացմանը մասնակցել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Գլխավոր դերերում հանդես են եկել թատրոնի բալատային խմբի առաջատար մենակատարներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, թատրոնի մենակատարներ Սոնա Վարդանյանը, Վահագն Մարգայանը, Ռազմիկ Մարուքյանը։

Նշենք, որ Խաչատրյանի «Գայանե» բալետը վերջին անգամ այն Մեծ թատրոնի բեմում ներկայացվել է 57 տարի առաջ՝ 1961 ավականի փետրվարին։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում