ՀՀ նախագահը ծանոթացել է «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման աշխատանքներին

ՀՀ նախագահը ծանոթացել է «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման աշխատանքներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբ կառուցվող «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթևոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթեւոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու պրոպագանդմանը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է մեծանուն գրողի գրական ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական ավարտը մինչև 2020 թվականը՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանը:

«Կարևոր է, որպեսզի մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, կարողանան գալ և շփվել մեր մեծ Վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում