Գառնի և Ամբերդ արգելոցում ցուցավահանակներ կտեղադրվեն

Գառնի և Ամբերդ արգելոցում ցուցավահանակներ կտեղադրվեն

«Թագավորական պալատի պատերի վրա բարձրանալը խստիվ արգելվում է» և «Ամրոցի պատերի վրա բարձրանալը խստիվ արգելվում է»: Այդ բովանդակությամբ ցուցավահանակներն առաջիկայում կտեղադրվեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում: Ցուցավահանակների հեղինակն է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի դիզայներ Սիմոն Սահակյանը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության համոզմամբ, ցուցավահանակները կհուշեն այցելուներին ձեռնպահ մնալ հուշարձանի վնասումից ու իրենց անվտանգության ապահովման նկատառումից ելնելով` չբարձրանալ հուշարձանի պատերին:

«Ցավոք, այցելուները լուսանկարվելու համար հաճախ բարձրանում են հուշարձանների վրա` անտեսելով դրանց պատմական նշանակությունը, արժեքը ու հետագա սերունդներին անխաթար փոխանցելու պատասխանատվությունը»,- նշված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքում:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում