Մալաթիայի փողոցը

Մալաթիայի փողոցը

Մալաթիայի փողոցը, ուր ես ապրում եմ,
Մանկան անվարժ ձեռքի խզբզանք է,
տները աքսոր քշվողներ են. նայում են փլչող հայացքով,
կողպած իրենց ներսը,
իսկ բարձրահասակ դուրսպրծուկները
չեկիստներ են քաջ, որ քշում են սրանց
սատանայի հերյուրած մեղքերի համար։

Մալաթիայի փողոցն, ուր ես ապրում եմ,
երանի մանկան անվարժ ձեռքի խզբզանք լիներ,
այդ ժամանակ մայթերին մեծ թերթերով ծաղիկներ կլինեին
և զվարճալի մարդիկ՝ հեքիաթային քիթ-մռութով,
իսկ փողոցում ֆուտբոլի մի գնդակ կլիներ արևի մեծության,
ու կլիներ արև՝ ֆուտբոլի գնդակի նման։
այս կապույտ կրակների լույսը, որովհետև հունիսին դրանք հնձած կլինեն մարդիկ, որովհետև
դրանք նախատեսված են անասնոց համար։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում