Ժանդ փուշը

Ժանդ փուշը

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։-
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի՛ նըրանց մեկ օր կըրակին տան։

Իմաստը

Այս առակը խոսում է նրա մասին, որ մի օր փշին հարցրին, թե ինչու երբ նրա կողքով քարավանը անցնում է, նա նրանց բեռը քաշում, պոկում, խարաբ անում: Նա պատասխանեց.

-Խեր ուզողը խեր էլ պետք է տա, իմ սիրտը ուրիշի տունը քանդելով է հովանում: Առակի վերջում գրված էր, որ այսպիսզի մարդիկ շատ կան աշխարհում, որ ուզում են ուրիշին նեղացնել, ուրիշի կյանքը խարաբ անել: Հեղինակը այսպիսի մարդկանց չի ներում և գրում է, որ նրանց մարդկանց պետք է կրակի տալ:

Խաչատուր ԱԲՈՎՅԱՆ
«Պարապ վախտի խաղալիք»

Հետևեք մեզ նաև Telegram-ում