«Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ

«Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կայանալու է «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացման առաջնախաղը: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Միայն Պարոնյան թատրոնում Արամաշոտ Պապայանի այս պիեսը բեմադրվել է երեք անգամ, Ե. Ղազանչյանինը չորրորդն է։

«Այս պիեսը մոտ հինգ տասնամյակ կերակում է հայ թատրոնը, խաղացվել է բոլոր պետական թատրոններում։ Հայաստանից դուրս էլ է խաղացվել»,- առաջնախաղից առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Երվանդ Ղազանչյանը։

«Գնա մեռի, արի սիրեմ» պիեսում շոշափվում է հոր հանդեպ զավակների անտարբերության թեման։

«Եթե հայրդ կամ մայրդ ծերանոցում է, սիրելի բարեկամ, հարամ է քո կերածը, հարամ է քո ապրածը, որովհետև նույն վիճակում դու պետք է հայտնվես»,- ասում է բեմադրիչ Ե. Ղազանչյանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում