Հովհաննես Շիրազի «Իմաստության և խռովքի շատրվաններ» անտիպ «Շիրազականներից»

Հովհաննես Շիրազի «Իմաստության և խռովքի շատրվաններ» անտիպ «Շիրազականներից»

Ազատությունը դարեր երազել`
Սակայն մի գիշեր հազիվ եք հասել:
Թե ինձ թարգմանեն այնպես,ինչպես կամ,
Հազար ազգերի շուրթին կզնգամ…

Ես հավատում եմ իմ լեռ հավատին,
Անցողիկ ամպ է թուրքն Արարատին:

Մեզ հայ են պահում մեր հայ գրերը`
Երեսուն և վեց հայ աստվածները:

Հայոց մեծ վիշտը այնժամ կթաղվի,
Երբ որ աշխարհը խորքից խաղաղվի…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում