«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը՝ 2019-ին

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը՝ 2019-ին

«Գահերի խաղ» սերիալի եզրափակիչ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականի առաջին կեսին։ Ռիա նովոստին, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ այս մասին հայտարարել է HBO ընկերության ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը։

Սերիալի վերջին սեզոնը կազմված է լինելու 6 մասից։ Թողարկման հստակ ժամկետը հայտնի չէ։ Բլոյսը պատմել է, որ հեռուստաընկերությունն արդեն պատվիրել է «Գահերի խաղ» պատմության պիլոտային սերիան։

«Նկարահանումները կսկսենք 2019 թվականին առաջին եռամսյակում»,- հավելել է նա։

«Գահերի խաղը» հայտնի է դարձել ի շնորհիվ սյուժեի անսպասելի շրջադարձերի, այդ թվում նաև գլխավոր հերոսների մահը։ Այն նկարահանում են 2011 թվականից։ Այս ընթացքում «Գահերի խաղը» ստացել է 38 «Էմմի» մրցանակ։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում