Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր 80-ամյա Իոսիֆ Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Նա հոսպիտալացվել է մի քանի օր առաջ: Կոբզոնի կինն ավելի վաղ վստահեցրել էր, որ հիվանդանոցում նա պլանային ստուգումներ է անցնում:

Այժմ հաղորդվում է, որ տևական ժամանակ ուռուցքաբանական հիվանդության դեմ պայքարող Կոբզոնը գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկի նեյրովիրաբուժության բաժանմունքում:

Աղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում