Չղջիկի երազանքը

Չղջիկի երազանքը

Սևուկ չղջիկը գլխիվայր կախվում է
Եվ քթի տակ կամաց երգում է,
Մի քիչ օրորվում, մի քիչ էլ երգում,
Աչքերը փակում ու հանգիստ քնում:
Թարս ու շիտակ են նրա երազները,
Մի քիչ էլ խամրած են գույները,
Ու թե չղջիկը գլխիվայր չկախվի,
Միգուցե գունավոր երազներ տեսնի:

Նաիրա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում