Լացկան Ոզնին

Լացկան Ոզնին

Երբ ոզնին գայլին հանդիպեց,
Լաց ու կոծն իսկույն դրեց.

– Հանկարծ չուտես, թո՛ղ, որ գնամ,
Մայրիկիս մոտ վերադառնամ,
Ինձ են սպասում Ասեղիկը`
Փշոտ-մշոտ իմ քույրիկը,
Հորաքույրս` Կծկծիկը,
Մորաքույրս` Բծբծիկը,
Իմ տատիկը ու պապիկը,
Ոզնիների ընտանիքը…

Այսպես երկար ոզնին խոսեց,
Մինչև գայլը նրան ընդհատեց.
– Հանգստացի՛ր, փշո՛տ ոզնի,
Ախր ուտել քեզ կլինի՞:
Ի՞նչ ես լացում իզուր տեղը,
Երբ մեջքիդ են ասեղները:

Նաիրա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում