2016-ին մահացած արքայադուստր Լեան կհայտնվի նոր «Աստղային պատերազմներում»

2016-ին մահացած արքայադուստր Լեան կհայտնվի նոր «Աստղային պատերազմներում»

«Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր դրվագում կհայտնվի արքայադուստր Լեան, թեև նրա դերակատար Քերի Ֆիշերը մահացել է 2016 թվականին: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը։

«Մենք շատ էինք սիրում Քերիին։ Նույնիսկ չէինք կարող պատկերացնել Սքայուոքերի մասին ֆիլմաշարի գոհացուցիչ ավարտն առանց նրա։ Մենք երբեք չենք պատրաստվել փնտրել այլ դերասան այս դերի համար կամ օգտագործել համակարգչային գրաֆիկա»,- ասել է նա՝ հավելելով, որ դերասանուհու դուստրը թույլ է տվել օգտագործել «Ուժի արթնացում» էպիզոդի ժամանակ նկարահանված, բայց չօգտագործված նյութերը։

«Աստղային պատերազմները» ֆիլմի երկրպագուները ապրիլին խնդրագիր էին ներկայացրել՝ պահանջելով Disney ստուդիայից Մերիլ Սթրիփին վերցնել արքայադուստր Լեայի դերում։ Նրանք նշել էին, որ դերասանուհին կարող է արժանի փոխարինել Քերի Ֆիշերին, հաշվի առնելով Սթրիփի դերասնական վարպետությունն ու նրա ընկերությունը Ֆիշերի հետ՝ նա «կատարյալ թեկնածու է»։

«Աստղային պատերազմներ. IX էպիզոդ» էկրան կբարձրանա 2019 թվականի դեկտեմբերին։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում