Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Մեծի` 30 տոննանոց արձանը

Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Մեծի` 30 տոննանոց արձանը

Հնագույն Եգիպտոսի ամենահզոր տիրակալներից մեկի՝ Ռամզես 2-րդ Մեծի (մ.թ.ա. 1279-1213 թթ.) արձանը, որը 30 տոննա քաշ ունի, վերականգնվել է։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին ասել է, որ «փարավոնի բազմատոննանոց արձանը հայտնաբերվել է 19-րդ դարում»։ Այդ ժամանակ հնագետները ավերված արձանի մասերը հավաքել են։ Միայն 150 տարի հետո է մասնագետներին հաջողվել սկսել հուշարձանի ամբողջական վերականգնումը։

Ռամզես 2-րդի արձանը պատրաստված է վարդագույն գրանիտից, բարձրությունը 6,5 մետր է։ Այն տեղադրելու համար անհրաժեշտ է եղել հատուկ հիմք, որը կարող էր պահել հուշարձանը հավասարկշռության մեջ անկախ գրունտային ջրերի մակարդակի փոփոխությունից։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում