Կարոտ

Կարոտ

Ելնեմ գնամ սարի ճամփով,
Գնամ հասնեմ քո աղբյուրին:
Պաղ ջուր խմեմ ձեռքիդ ափով…
Շատ եմ կարոտ քո համբույրին:
Ամպից իջնող հովերը գան,
Մազս սփռեն քո երեսին:
Այս աշխարհում դու ես միայն
Անչափ նման իմ երազին:
Հավքի նման քո գրկի մեջ
Ես ծվարեմ ու տաքանամ:
Ինձ համբուրես, սիրես անվերջ,
Ինչքան սիրես, չկշտանաս:

Նայեմ զուլալ քո աչքերին,
Քո աչքերում հալվեմ, կորչեմ:
Քո աչքերում որոնեմ ինձ,
Ինձ որոնեմ ու քեզ կանչեմ:
Վառվեմ աստղեր ու շողշողամ
Ծաղիկների արցունքի մեջ,
Մեր սրտի պես սիրուց դողամ
Զով սարերի բարձունքի մեջ:
Հավքի նման քո գրկի մեջ
Ես ծվարեմ ու տաքանամ:
Ինձ համբուրես, սիրես անվերջ,
Ինչքան սիրես, չկշտանաս:

Երգում է Օֆելյա Համբարձումյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում