Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նորաօծ քահանաների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նորաօծ քահանաների հետ

Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպում ունեցավ սույն թվականի հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրված տասներկու քահանաների հետ:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց քահանա հայրերին` բարի առաքելություն մաղթելով իրենց հովվական ծառայության մեջ: Հայոց Հովվապետը կատարեց նաև նորաօծ քահանաների հետագա ծառայության նշանակումները:

Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Աստարյանը հոգևոր ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Սարգսյանը` Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանն ու Տ. Զավեն քահանա Հայրապետյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:
Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանն ու Տ. Արամ քահանա Թիլիքյանը հովվական սպասավորության կոչվեցին Արցախի թեմում:
Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը ծառայության կմեկնի Գուգարաց թեմ,
Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանն ու Տ. Համազասպ քահանա Հագեյանն իրենց ծառայությունը կշարունակեն ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում:
Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանը կսպասավորի Ռումինիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Մակարյանը` Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը վերստին օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում