«Ոսկե ծիրանը» 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում է

«Ոսկե ծիրանը» 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում է

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է 2018թ. Եվրոպական լավագույն կինոփառատոնների շարքում: Այս մասին գրված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում։

2018թ. Եվրոպական լավագույն կինոփառատոների ցանկը ներկայացված է flightnetwork.com կայքում, որտեղ նաև նշված է, որ եվրոպական կինոփառատոներն աշխարհում շատ է սիրվում, քանի որ այն կարողանում է ներկայացնել հայտնի մարդկանց, կինոգործիչների և կինոնկարների միջազգային լսարան:

Ցանկում ընդգրկված են ինչպես արդեն կայացած, այնպես էլ դեռ կայանալիք կինոփառատոներ, ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոներ, ներկայացված են լիամետրաժ, կարճամետրաժ ֆիլմերի փառատոներ, երիտասարդական, բնության և սպորտի մասին ֆիլների փառատոներ։

Երևանի «Ոսկե ծիրանը» և ևս 6 ֆիլմ «Special Interest» («Հատուկ հետաքրքրություն») ներկայացնող փառատոներից են։

Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի 8-15-ը «Ոսկե ծիրանը» անցկացվել է 15-րդ անգամ։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում