Disney-ի նոր արքայադուստրը սևամորթ է լինելու

Disney-ի նոր արքայադուստրը սևամորթ է լինելու

Disney-ը պատրաստում է նոր մուլտֆիլմ սևամորթ արքայադստեր մասին։ tlum.ru-ի հաղորդմամբ, այն կոչվում է «Sade» (գլխավոր հերոսուհու անունը) և արդեն աշխատանքներն ընթանում են։

Սյուժեի համաձայն, երիտասարդ աֆրիկացի արքայադուստր Շադեն հայտնաբերում է, որ ունի կախարդական ուժ, ինչը շատ ժամանակին է։ Նրա թագավորությանը սարսափելի վտանգ է սպառնում, այդ իսկ պատճառով Շադեն և ինչ-որ արքայազն մեկնում են ճանապարհորդության, որպեսզի իմանան ավելի շատ աղջկա կարողությունների մասին և փրկեն երկիրը։

Ռեժիսոր դեռ նշանակված չէ, բայց, ամենայն հավականությամբ, կլինի Ռիկ Ֆամույիվան։ Դեռևս վաղ է խոսել մուլտֆիլմի թողարկման մասին, աշխատանքները նոր են մեկնարկել։

Երկրպագուները, ինչպես միշտ, բաժանված են երկու խմբի. գոհ հատված (ստուդիան աջակցում են ռասսայական փոքրամասնությունը, հիանալի է) և դժգոհներ (արքայադստրերին պետք չեն արքայազներ, սարսափելի է)։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում