Կոտայքում խաչքարեր են կանգնեցվել ու ամրակցվել

Կոտայքում խաչքարեր են կանգնեցվել ու ամրակցվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում խոնարհված խաչքարերի կանգնեցման և ամրակայման աշխատանքներ են իրականացրել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի եկեղեցու և գերեզմանոցի տարածքում: Կանգնեցվել ու ամրակայվել է չորս բազալտե խաչքար:

ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ միջոցառման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ՊՄՊ ծառայության պետի տեղակալները և մարզային ծառայության հուշարձանների պահապանները:

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում անցած երկու ամիսների ընթացքում ՊՄՊ ծառայության նախաձեռնությամբ ուղղվել է միջնադարյան 11 խաչքար:

Օգոստոսի 1-ին տասնօրյակում ամրակայման աշխատանքներ կիրականացվեն նաև Արզականի Նեղուցի վանական համալիրի տարածքում` կկանգնեցվի ու կամրակայվի խոնարհված ևս 5 խաչքար:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում