Տարվա ֆիլմի գլխավոր հավակնորդները

Տարվա ֆիլմի գլխավոր հավակնորդները

USA Today պորտալը կազմել է 11 հայտնի ֆիլմերի ցանկ, որոնք, կինոքննադատների կարծիքով, հավակնելու են «Օսկար-2019» մրցանակին։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ցանկում ընդգրկվել է «Աստղը ծնվել է» ֆիլմը, որը դերասան Բրեդլի Կուպերի դեբյուտն է որպես ռեժիսոր, գլխավոր դերերից մեկը կատարում է Լեդի Գագան։

Կինոքննադատները նաև նշել են Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» և Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի» կենսագրական դրամաները։

Ցուցակում են նաև «Այրիները» Ջոն Բերնթալի, «Կարող եք դու ինձ ներել» Մելիսա ՄակԿարտիի, «Սպիտակ տղա Րիկը» Մեթյու Մաքքոնահիի և «Գեղեցիկ տղան» Տիմոտի Շալոմենի մասնակցությամբ։

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 24-ին։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում