Ազգային-ժողովրդական-հոգևոր երաժշտության երեկոներ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում

Ազգային-ժողովրդական-հոգևոր երաժշտության երեկոներ Մայր Աթոռ  Ս․ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դիմացի այգին վերջին տարիներին դարձել է հայ հավատացյալների նախընտրելի զբոսավայրերից մեկը: Գարնան և ամռան երեկոները հաճախ այստեղ են անցկացնում հատկապես Վաղարշապատի և հարակից գյուղերի բնակիչներն՝ իրենց ընտանիքներով: Ընդառաջ բազում հավատացյալների խնդրանքին՝ Մայր Աթոռի Լուսարարապետությունը Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ օգոստոսի 7, 9 և 11-ին՝ ժամը 20:00-ին կազմակերպում է ազգային-ժողովրդական-հոգևոր երաժշտության երեկոներ:
Ցանկացողներին հնարավորություն է ընձեռվում ունկնդրելու ազգային-ժողովրդական և հոգևոր երգեր:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակից և հաղորդակից լինելու Սայաթ-Նովա մշակութային միության Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաների ելույթին:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում