USD
EUR
RUB

Նարեկ Բաբայան. Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել «Հայֆիլմի» վերակենդանացմանը

 

Հաշվի առնելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրային քննարկման նախաձեռնությամբ էր հանդես եկել: Հրավերին արձագանքել էին ոլորտի մոտ երեսուն ներկայացուցիչներ՝ «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության անդամներ, երիտասարդ ու փորձառու մասնագետներ, որոնց հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Կինոյի տանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ:

Հայկական կինոյի ու «Հայֆիլմի» ճակատագրով մտահոգ մասնագետները բարձրացրել են ընկերության կարգավիճակի, ներդրումների ներգրավման, պետական աջակցության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը, պարզաբանումներ ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ, վստահեցրել, որ կինոստուդիային առնչվող որևէ որոշում չի կայացվի՝ առանց հանրային քննարկման:

Նարեկ Բաբայանը փաստել է. «Շուրջ 25 հա զբաղեցնող տարածքում «Հայֆիլմի» շենք-շինությունները 17հազ. ք/մ են կազմում և նման հսկայական տարածքի պահպանության, առավել ևս զարգացման համար պահանջվող ներդրումները հսկայական են: Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել ընկերության վերակենդանացմանը: Մյուս կողմից՝ այն, որ այսօր «Հայֆիլմը» Մասնավորեցման ծրագրի ցանկում է, դեռևս չի նշանակում, թե այն անպայման պետք է մասնավորեցվի: Համակողմանի քննարկումների արդյունքում պետք է ընտրվի ամենաօպտիմալ տարբերակը»:

Կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հավելել է, որ առաջարկվող ցանկացած տարբերակ պետք է հիմնավորված լինի և կանխատեսելի՝ լուծումից ակնկալվող արդյունքը:

Ընկերության ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին պատմել են, որ ունեն ընդամենը 14 աշխատակից, որից 5-ը՝ անվտանգության գծով, սակայն կինոստուդիայում փորձում են պահպանել ու փրկել, ինչ հնարավոր է: Ըստ նրանց, բոլոր այն ստորաբաժանումները, տաղավարները, որ այսօր պահանջարկված են, գործում են և կարող են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել՝ պատվերների առկայության դեպքում: Այս հարցում ակնկալում են նաև Մշակույթի նախարարության աջակցությունը, որպեսզի կարողանան ավելացնել ինքնաֆինանսավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման պատմությանը, հիշեցրել, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք կասկածի տակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկել այդ հարցերով դիմել իրավապահ մարմիններին:

Կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը պարզաբանել են, որ «Հայֆիլմին» առնչվող բազմաթիվ խնդիրները տարանջատման կարիք ունեն. դրանք գույքի ու շենքերի պահպանությանն են վերաբերում, ներդրումներին, կինոարտադրությանը, խորհրդահայ կինոժառանգությանն ու ընդհանրապես ոլորտի քաղաքականությանը, որպեսզի համակարգված լուծումներ գտնելն ավելի դյուրին լինի:

Հնչել են բազմաթիվ մտահոգություններ ու տեսակետներ, զգայական գնահատականներ, նաև՝ հռետորական հարցադրումներ և դրանք առարկայական դաշտ բերելու համար Նարեկ Բաբայանը հորդորել է զրուցակիցներին՝ հստակ առաջարկություններ ներկայացնել, վստահեցրել, որ բոլորը կքննարկվեն Մշակույթի նախարարության հետ միասին:

Պետական գույքի կառավարման կոմիտեի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Մեդիալաբը ձեռնարկում է հանրային ֆինասավորման արշավ Նայեաց սիրով Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Չարենցի տուն-թանգարանում Աննամակ ծրար․ Պարույր Սևակ Սերը և բաժանումը Ավետիք Իսահակյան․ Մայրիկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին «Հայտնի չէ՝ եկեղեցիների վերականգնումը օգու՞տ է բերում որմնանկարներին, թե՞ վնաս» Արվեստի վերածված սուրճն ու կակաոն Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով
website by Sargssyan