USD
EUR
RUB

«Անփորձ մարդկանց վերցնել ու միանգամից բարձր պաշտոնների նշանակելը ռիսկային է». Էդվարդ Միլիտոնյան

 
 

Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց` լավ բարեփոխումների սպասումով համբերատար հետևում են, թե հատկապես մշակութային քաղաքականությունը որ հունի մեջ կմտնի:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Գրողների միության նախագահը նշեց, որ թավշյա հեղափոխությունն ունի կոշտ աստառ՝ անարդարության դեմ պայքար. «Տեսնում ենք մեր երկրում իրագործված բազում անարդարությունների՝ արդեն բացված երեսը: Այն, ինչ բանավոր խոսում, ասում էին օլիգարխիայի, թիկնապահների, պաշտոնատարների մասին, տեսնում ենք որոշակի գործեր, որոնք բացահայտվում են»:

Ըստ Էդվարդ Միլիտոնյանի՝ մարտի 1-ի թեման ինչ-որ չափով կապված է հոկտեմբերի 27-ի հետ, քանի որ, եթե մի գործը լրիվ չի բացահայտվում, հաջորդաբար լինելու են նման գործեր:

Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ անփորձ մարդկանց վերցնել ու միանգամից բարձր պաշտոնների նշանակելը ռիսկային է. «Անփորձ մարդկանց, որոնք երկու-երեք հոգու չեն ղեկավարել, վերցնել, միանգամից պաշտոնների նշանակելը ռիսկային է: Եղան անհաջող նշանակումներ, և այդ մարդիկ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին: Այնպիսի մարդիկ կային, որ պատկերացնում էին՝ աշխարհն իրենք են հայտնագործել»:

Հայաստանի Գրողների միության նախագահն այս առիթով նշեց՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ զրույց է ունեցել. «Տիկին Մակունցին ասել եմ, որ գրական հարցերը պետք է քննարկվեն հիմնականում գրողական միջավայրում: Այլ փորձագետների խորհրդականների, խորհրդատուների հետ այդ հարցերը քննարկելը երևի թե լավ լինի, բայց գրողի խնդիրը գրողն ավելի լավ գիտի, քան որևէ մեկ այլ մարդ: Մասնագիտական քննարկումները հենց մասնագիտության տեր մարդկանց հետ պիտի քննարկել: Մենք առաջարկություն ենք արել, սպասում ենք լուրջ քննարկման»:

Երգահան Եղիշե Պետրոսյանը ներկայումս երկրում տեղի ունեցող գործընթացներն այսպես բնութագրեց. «Պետությունը թայֆայից առանձնացնելու գործընթաց է գնում: Դրանք այնքան սերտաճած են իրար, որ շատ հաճախ անհնար էր պատկերացնել, թե որն է պետությունը, որը կլանային հետաքրքրությունը: Սատարում եմ, որ այս գործում հաջողություն արձանագրենք»:

Դառնալով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածուներին՝ նշեց՝ մեկը մյուսից լավն են, բոլորին էլ հավանում եմ: Այնուհետև կարևորեց կամքը քաղաքի տնտեսությունը կամ քաղաքի, քաղաքացու կյանքը բարելավելուն միտված աշխատանքներում:

Եղիշե Պետրոսյանը ապագա քաղաքապետին խորհուրդ տվեց լուծել տրանսպորտի, աղբահանության, վերելակների հարցերը. «Այս մարշրուտկաները պիտի գնան գրողի ծոցը. հարմար չի դրանցից օգտվելը, խցանումներ են առաջացնում: Պետք է Հայաստանում դնել վերելակի արտադրություն: Հուշում եմ քաղաքապետին՝ անպայման աշխարհի ամենալավ վերելակ արտադրող ընկերության հետ պայմանագիր կնքել և Հայաստանում վերելակի արտադրություն ստեղծել, որ գլխակեր վերելակներից պրծնենք: Աղբամշակման գործարան է պետք ստեղծել: Սա ո՞ր թիվն է, որ տանես, լցնես ու այրես: Կապ չունի դու եկել ես կինոյից, թե որտեղից, մարդ, եթե ազնիվ լինի ու հետևողական, իր առջև դրված խնդիրները կլուծի»:

Հարցին՝ իսկ կառավարման փո՞րձը՝ մասնավորապես Հայկ Մարությանի պարագայում, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Ձեռք կբերի կառավարման փորձը, այնպես չէ, որ ամբողջ քաղաքապետարանը դուրս է գալիս և նոր մարդիկ են բերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակակիրներին Մայր Աթոռում գումարվեց Ազգային-Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը Ֆրանսահայ անվանի երաժիշտը «Մեր հայրենիքի» մասին մի ամբողջ «դոսյե» ունի Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն Մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը Վահագն Դավթյան՝ Համո Սահյանին Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են «Մշակույթի նախարարության հայտարարությունն ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է». «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերություն Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի վախճանման առիթով Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին» «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում «Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է» Մեջբերումներ Թումանյանի մասին Հովհաննես Թումանյան․ Ուրախ գիշեր Ազգ-բանաստեղծ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից»
website by Sargssyan