Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը

Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնն այսօր կբացի նոր՝ 23-րդ թատերաշրջանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, միաժամանակ ցուցադրվելու է երկու ներկայացում՝ նախորդ թատերաշրջանի պրեմիերաները։

Գործակալության զրուցակիցը պատմել է, որ Ջիգարխանյանն անձամբ է պատրաստել թատերախմբին նոր թատերաշրջանի բացմանը։

«Արմեն Ջիգարխանյանն ամեն օր մասնակցում էր փորձերին, ամռանը նա հագստացավ, ուժերը հավաքեց և հիմա ամբողջությամբ տրվել է ստեղծագործական գործունեությանը»,- ասել է զրուցակիցը։

Նա նաև ասել է, որ թատրոնի նախկին տնօրենի և Ջիգարխանյանի նախկին կնոջ հետ կապված դատական գործընթացներով բացառապես զբաղվում են իրավաբանները, իսկ Արմեն Ջիգարխանյանն այդ գործերից ազատված է։

Թատրոնից նաև հայտնել են, որ առաջիկա թատերաշրջանը հարուստ է լինելու պրեմիերաներով։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում