«Սոյուզմուլտֆիլմ»-ը ներկայացրել է «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան

«Սոյուզմուլտֆիլմ»-ը ներկայացրել է «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր՝ հինգերորդ սերիան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան կոչվում է «Շարիկը հեռախոս է ցանկանում»: Այն պատմում է Շարիկ անունով շան մասին, որը փորձում է գովազդել իր բլոգը:

«Սոյուզմուլտֆիլմ»-ը ապրիլի սկզբից սկսել է հրապարակել լեգենդար մուլտսերիալի նոր սերիաները «Վկոնտակտե», «Օդնոկլասսնիկի» սոցցանցերում, ինչպես նաև «Կինո Mail.Ru» կայքի հարթակում, իսկ մայիսի վերջին «Սոյուզմուլտֆիլմ»-ը  յութուբյան պաշտոնական ալիք է թողարկել:

Մուլտֆիլմի նոր սերիաներում Շարիկ շանը հնչյունավորել է երաժիշտ Գարիկ Սուկաչովը, փոստատար Պեչկինին՝ դերասան Իվան Օխլոբիստինը, իսկ Քեռի Ֆյոդորի մայրիկին՝ դերասանուհի Յուլյա Մենշովան: Քեռի Ֆյոդորին հնչյունավորել է երիտասարդ դերասան Ալեքսեյ Օնեժենը, իսկ Մատրոսկին կատվին՝ Անտոն Տաբակովը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում