Երգիչ Նիկոլայ Նոսկովը գլխուղեղի կաթված է տարել

Երգիչ Նիկոլայ Նոսկովը գլխուղեղի կաթված է տարել

Ռուսական «Парк Горького» խմբի հիմնադիր Ալեքսեյ Բելովը կոչ է արել աղոթել երաժիշտ Նիկոլայ Նոսկովի առողջության համար, որը գլխուղեղի կաթված է տարել։ Այդ մասին, ինչպես հայտնում է lenta.ru-ն, Բելովն ասել է լատվիական Baltkom ռադիոկայանի հետ զրույցում։

«Կոլյան հիմա շատ հիվանդ է, նա կաթված է տարել… Մենք բոլորին խնդրում ենք աղոթել նրա առողջության համար, և կաշխատենք անել ամեն բան, որպեսզի բժիշկները նրան կարողանան ոտքի կանգնեցնել»,- ասել է «Парк Горького» խմբի հիմնադիրը։

2017 թվականի մարտին հաղորդվել էր, որ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Այդ ժամանակ գլխուղեղի կաթված տանելու մասին լուրերը երգչի ներկայացուցիչը հերքել էր։

Աղբյուր՝ Tert.am:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում