USD
EUR
RUB

Ամեն ինչ անելու ենք, որ մինչ 2018-ի դեկտեմբեր տեղի ունենա Ամենափրկիչ եկեղեցու բացումը մեր խնայողությունների հաշվին. Լիլիթ Մակուն

 
 

«Մարզերի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականության տրամաբանությունից ելնելով` չափազանց կարևորում եմ մարզային այցերը, ակտիվ մասնակցությունը մարզերում տեղի ունեցող այս կամ այն միջոցառմանը»,-աշխատանքային թռուցկաժողովում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով անցած շաբաթվա մարզային այցերի հագեցած օրակարգը:

Շաբաթվա մարզային «երթուղին» մշակույթի նախարարը սկսեց Գյումրիից. Օգոստոսի 7-ին Շիրակի մարզի երկրագիտական թանգարանում հրավիրված ասուլիսում նախարար Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը հայտարարել էին Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:

Ինչպես հայտնի է, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին: Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 միլիոն դրամ:

«Ի թիվս մշակութային մի քանի կառույցների, Գյումրիում մենք այցելեցինք նաև վերանորոգման ընթացքի մեջ գտնվող Ամենափրկիչ եկեղեցի: Կարող եմ ասել, որ շինաշխատանքների հիմնական մասն իրականացվել է, պատրաստ չէ միայն եկեղեցու զանգակատունը: 2018-ի դեկտեմբերին նշվելու է երկրաշարժի 30-րդ տարելիցը, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչ այդ տեղի ունենա Ամենափրկիչ եկեղեցու բացումը մեր խնայողությունների հաշվին»,-ասաց մշակույթի նախարարը՝ հանձնարարելով եկեղեցու զանգակատանն առնչվող հարցերը կարգավորելու համար պայմանավորվածություն ձեռք բերել Մայր Աթոռի հետ, որովհետև զանգակատան վերականգնման համար մշակույթի նախարարությունն այս պահին չի կարող բյուջե հատկացնել:

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարարը, փոխնախարարներն ու նախարարության մյուս ներկայացուցիչները այցելել են քաղաքային ու մարզային գրադարաններ, Հովհաննես Աբելյանի անվան թատրոն, պատմա-երկրագիտական թանգարան: «Զրուցեցինք տեղի մտավորականների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել նրանց: Հետաքրքիր առաջարկություններ հնչեցին»,-ասաց նախարարը:

Շաբաթվա չորս մարզային այցերից մեկն էլ Գեղարքունիքում էր: Սևան քաղաքում նախարարը մասնակցել է երիտասարդների միջազգային օրվան նվիրված երաժշտական փառատոնին:

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին օգոստոսի 12-ին նախարար Մակունցն ու փոխնախարար Վահե Բուդումյանը մասնակցել են նաև Տավուշի մարզում. Իջևանում այցելել են նաև մարզային գրադարան, Երկրագիտական թանգարան, մշակութային այլ հաստատություններ: Այցի ընթացքում զրուցել են տեղի մտավորականների հետ, քննարկել մարզի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված հետագա ծրագրերը:

Տավուշցիների բարձրաձայնած խնդիրներից նախարարն այսօր առանձնացրեց երաժշտական գործիքների խնդիրը՝ հանձնարարելով. «Տավուշի մարզի երաժշտական դպրոցում գործիքների խնդիր կա: Պետք է աջակցենք նրանց այդ հարցում, ուսումնասիրեք և ներկայացրեք, թե խնդրի լուծման ինչ հնարավորություններ ունենք»,- նախարարի հանձնարարականն էր:

ՀՀ մշակույթի նախարարությունից
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
Ամենաընթերցված
website by Sargssyan