Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին

Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, օգոստոսի 14-ին կյանքից հեռացել է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին՝ կոկորդիլոս Գենայի, Չեբուրաշկայի, Քեռի Ֆյոդորի, կատու Մատրոսկինի, փոստատար Պեչկինի հերոսների ստեղծողը:

Այս կերպարները հեղինակին մեծ ճանաչում են բերել այն ժամանակ, երբ դրանց հիման վրա մուլտֆիլմեր են նկարահանվել:

rusarminfo.ru կայքը հատկանշական է համարում այն փաստը, որ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերի մարդկային հերոսներին կերտելու աշխատանքը վստահվել էր 1941թ. Երևանում ծնված նկարիչ-մուլտիպլիկատոր Լևոն Խաչատրյանին:

Հենց Խաչատրյանն է փոստատար Պեչկինի էկրանային կերպարի ստեղծողը: Հատկանշական է, որ Քեռի Ֆյոդորի մոր տեսքը նկարիչը փոխառել է իր կնոջից՝ Լարիսայից:

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում