«Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա»

«Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա»

Աբբա Անտոնիոսն ասաց.

– Երեք գործ կա Տիրոջ առաջ պատվական. առաջին` երբ մարդը տկարանա, և նրա վրա փորձություններ գան, ու գոհությամբ ընդունի դրանք, երկրորդ` երբ մեկը սրբությամբ կատարի իր գործը Տիրոջ առաջ և ոչ թե մարդահաճությամբ, երրորդ` երբ մեկը նստի հոգևոր հոր մոտ և ամբողջովին հրաժարվի իր կամքից:

Հտված «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում