USD
EUR
RUB

Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ

 

«Իսկ եթե հավաքես այնքան, որքան բավարար է քո կարիքների համար, այն ժամանակ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը»:

Հարստությունն անշնորհակալ փախստական է, անհաշտ մարդասպան, ժայռ՝ ամեն կողմից զառիթափ, ստորջրյա քար, անընդմեջ ալեկոծվող ծով, մշտապես հողմակոծվող անթիվ քամիներով, բռնապետ՝ կառավարող ծանրությամբ և խստությամբ, ամեն տեսակի բարբարոսից առավել դաժան տիրակալ, անհաշտ թշնամի, անխիղճ հակառակորդ՝ երբեք չդադարեցնող իր թշնամությունը նրանց հանդեպ, ովքեր տիրում են իրեն: Սակայն այսպիսին չէ աղքատությունը, այլ հակառակն է:

Նա անվտանգ կայան է, խաղաղ նավահանգիստ, մշտապես հանգստություն, ուրախություն՝ զերծ վտանգներից, մաքուր հաճույք, անխռով և անվրդով կյանք, անընկճելի բարենպաստություն, խոհեմության մայր, բազում սխալ արարքներ սանձահարող, տանջանքների դիմակայություն, խոնարհամտության արմատ:

Ինչի՞ համար, ասացեք խնդրեմ, փախչում եք նման աղքատությունից և վազում եք այն բանի հետևից, որը թշնամական է, մահացու է ու կատաղի ամեն տեսակի գազանից: Այսպիսին է արծաթսիրությունը, այսպիսին է փողի հանդեպ մոլեգին կիրքը: Ինչի՞ համար ես մշտապես քեզ մոտ պահում քո մշտական թշնամուն: Ինչո՞ւ ես զայրացնում գազանին, որին պետք է սանձահարել և հնազանդեցնել:

Իսկ ինչպե՞ս այն կարող է դառնալ ձեռնասուն: Ինչպե՞ս այս գազանը կարող է դադարել գազան լինելուց: Ես կարող եմ փոխել նրան, եթե դուք ցանկանաք, քանզի այսպիսին է խոսքի ուժը: Ինչպե՞ս նա կփոխի իր գազանությունը, սրա համար պետք է իմանալ, թե ինչպես է նա դառնում կատաղի: Ինչպես առյուծը, վագրը և արջը լինելով փակի տակ և բանտարկված, ու լինելով մթության մեջ՝ դառնում են կատաղի և հույժ չարանում, այսպես էլ հարստությունը, եթե նրան փակում են ու թաղում, սա դառնում է առյուծից առավել վայրագ և ամեն օր վախ է առաջացնում, ու եթե դու նրան դուրս ես հանում խավարից և ցանում ազքատների մեջ, այս գազանը դառնում է ոչխար, դավաճանը՝ պաշտպան, ստորջրյա քարը՝ նավահանգիստ, նավաբեկությունը՝ խաղաղություն:

Նույնը և կարելի է տեսնել նավերի պարագայում, երբ բեռը չափից ավելի ծանր է լինում, այն ժամանակ նավը խորտակվում է, իսկ եթե իր չափով, ապա նա ընթանում է քամուն համընթաց: Նույնը և լինում է մեր տներում, երբ դու հարստությունը քո կարիքներից առավել ես հավաքում, այն ժամանակ քամու մի փոքր ճնշումն էլ, այսինքն՝ իրավիճակների հանկարծահաս հանգամանքներն էլ, կարող են խորտակել մեր նավը:

Իսկ եթե հավաքես այնքան, որքան բավարար է քո կարիքների համար, այն ժամանակ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը:

ՄՏԱԾԻՐ ԵՎ ԸՆՏՐԻՐ ՉԱՓԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն Մատենադարանը 51 ձեռագիր նվիրատվություն է ստացել Սև ծովում հայտնաբերվել են աշխարհի հնագույն նավի մնացորդները Հայտարարություն Արարատյան Հայրապետական թեմի կողմից Հենրիկ Էդոյան. Լույսը ձախ կողմից «Երևանյան Հեռանկարների» 20-րդ հոբելյանական փառատոնը Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 դաշնակահար Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան Հայտնաբերվել և Հայաստան են բերվել Կոմիտասի 5 նամակներ
Ամենաընթերցված
website by Sargssyan