USD
EUR
RUB

Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

 
 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս առ մաս:

- Սրբազան, այսօր Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին ապրում է բարդ ու դժվարին օրեր: Դա մեզանում ընթացող ներքին խմորումների՞, թե՞ առհասարակ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: Որո՞նք են Ձեր դիտարկումները այս հարցի առնչությամբ:

- Արձանագրեմ, որ իր հիմնադրման օրվանից չի եղել մի ժամանակաշրջան, երբ Եկեղեցին բախված չլինի բարդ ու դժվարին խնդիրների:

Պայքարը Եկեղեցու առաքելության առանցքն է, իհարկե պայքարը չարի դեմ: Արթուն լինելու մասին փրկչական խոսքը, զուտ տեսական-պատկերավոր ուղերձ չէ, այլ չարի դեմ պայքարի մեջ մշտապես պատրաստ լինելու չափազանց որոշակի և անփոփոխ պատվեր. «Արթո՛ւն մնացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատթ. ԻԶ. 41): Եկեղեցին իր բնույթով չարին հակադրվող, աշխարհային գայթակղությունների հրդեհի դեմ մաքառող հրշեջների հավաքականությունն է: Քրիստոսի գալուստով չարի ու բարու հակադրությունը մտնում է վճռական փուլ, և այդ պատճառով Քրիստոս իր գալստյան մասին ասում է. «հուր եկի արկանել յերկիր» (Ղուկ. ԺԲ. 49):

Այնպես որ այն, ինչ-որ տեղի է ունենում այսօր, բացարձակապես անսպասելի չէ: Սակայն այդպիսին չլինելով հանդերձ, չի կարելի ասել, որ վտանգավոր չէ: Ավելին, այսօրվա խնդիրները ավելի սպառնալից են, քանի որ ընդգրկում են գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական ու հոգեբանական զինանոցի նոր գործիքակազմեր: Մինչդեռ մարտահրավերների բովանդակությունը նույնն է: Այն մարդու հիվանդագին ձգտումն է որպես ամենակարող ներկայանալու, իսկ լավագույն դեպքում, Աստծու հետ տեղերով փոխվելու: Արարչին հաղթահարելու այս մղումը դարձավ համամարդկային ողբերգության հիմքը Ադամի ու Եվայի անհնազանդությամբ, շարունակվեց Բաբելոնի աշտարակաշինությամբ ու Սոդոմ-Գոմորով և այսօր էլ ընթանում է տարբեր ընդգրկումներով ու դրսևորումներով:

«Ամենայն ինչ կարելի է ինձ» հոգեբանությունն ուղղակի արմատն է մարդկային ողբերգության: Նույն հոգեբանությունն է զսպանակ դարձել մի շարք աշխարհիկ գաղափարախոսությունների համար, որոնք ընդհանուր եզրույթով բնորոշվում են որպես սեկուլյարիզմ (աշխարհիկացում): Սա մի իդեոլոգիա է, որ աշխարհը ճանաչում է հենց միայն աշխարհի համար և բացառում աշխարհից դուրս որևէ այլ իրականություն: Սա մի հոսանք է, որի առանցքը մարդն է, մարդ, որին խորթ է և որի համար անընդունելի է իրենից դուրս այլ հեղինակություն, որի հիմնական կոչումը, ըստ էության, սպառողականությունն է, սեփական ազատությունների ու ցանկությունների իրագործման օրոցքում մեղկանալը:

Իհարկե, այսպիսի մտայնությունն ու գաղափարաբանությունը, որ այսօր առաջ է մղվում ժամանակակից հասարակություններում՝ ընդհուպ սահմանվելով որպես կենսաչափական ստանդարտ, չի կարող չհակադրվել այնպիսի հաստատության գոյության ու առաքելության հետ, ինչպիսին Եկեղեցին է: Եկեղեցու առաքելությունն ինքնին բացառումն է մարդկային իրավունքների ու հակումների բացարձակացման: Որքան էլ «նոր գինիները նոր տիկերի մեջ» (Հմմտ. Ղուկ. Ե. 38) լցնելու պատգամը բարեկարգման շեշտադրում ունենա, այն չի կարող երբեք մեկնաբանվել՝ առավել ևս գործադրվել, որպես ուղերձ առհասարակ գինիներից ու տիկերից հրաժարվելու:

Ընդհանուր բնույթի այս դիտարկումներից դատելով ակնհայտ է, որ ինչպես հայաստանյան իրականությունը, այնպես և, առավել ևս հայ կյանքը՝ իր ողջ աշխարհագրությամբ, չէր կարող զերծ մնալ նման հոսանքների ազդեցությունից: Եվ այս շրջանակներում է, որ թիրախավորվում է նաև Հայ Եկեղեցին, դեմոնիզացվում են ավանդական արժեքներն ու ընկալումները, դրանք ներկայացվում հասարակության զարգացմանն ու առաջընթացին խոչընդոտող վտանգավոր կարծրատիպեր: Մերթ պայքար է մղվում «կարմիր խնձորի» սովորույթի դեմ՝ այսպես կոչված հետադիմական անցյալի վերապրուկ նկատելով մինչամուսնական սեռական կյանքի արգելքը: Ուրիշ պատրվակով գովերգվում և ֆետիշացվում է կյանքի ու գործունեության գերթափանցիկության գաղափարը՝ բաց ու անկեղծ անհատի կերտման կեղծ կարգախոսի ներքո, այնինչ իրականում ոչնչացնելով կյանքի հոգևոր ու ներքին բովանդակության խորհրդապաշտական իմաստը: Էլ չեմ ասում սեռական սանձարձակությունների տարածմանն ուղղված նպատակային քարոզչության մասին:

Իհարկե՝ հարվածել Եկեղեցուն, տկարացնել բարոյականության պահպանման այդ ամբարտակը՝ կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը:

Հարցազրուցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Շարունակելի

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
Ամենաընթերցված
website by Sargssyan