«Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին

«Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին

«Սոյուզմուլտֆիլմ»-ն իր պաշտոնական YouTube-ալիքում 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկիի հիշատակին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ուսպենսկին կյանքից հեռացել է երեքշաբթի, 80 տարեկանում, իր տանը։

Առաջին տեսանյութը ներառում է մանկագրի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայտնի մուլտֆիլմերից հատվածներ, իսկ երկրորդը՝ հայտնի մուլտհերոս Չեբուռաշկայի «երախտագիտությունը»։ Երկրորդ հոլովակում, մասնավորապես, Չեբուռաշկան բոլոր մուլտհերոսների անունից շնորհակալություն է հայտնում գրողին «իրենց տրված կյանքի» և «բոլոր հեռուստադիտողների երջանիկ մանկության» համար։

Ուսպենսկին համարվում է Ռուսաստանի ամենահայտնի ժամանակակից մանկագիրներից մեկը։ Նա հեղինակ է տասնյակ ստեղծագործությունների՝ այդ թվում «Կոկորդիլոս Գենան ու նրա ընկերները», «Քեռի Ֆյոդորը, շունն ու կատուն» և այլն։

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում