Եկեղեցին պիտի չհանդուրժի մեր զավակների բարոյական անկումը. Տեր Սերոբ քհն. Ազարյան

Եկեղեցին պիտի չհանդուրժի մեր զավակների բարոյական անկումը. Տեր Սերոբ քհն. Ազարյան

Պատասխան առ այսպէս կոչեցեալ ՙկոչի՚ ի ՙՍփիւռքահայ կազմակերպութիւններէ՚։

Երբ որեւէ ժամանակ, մարդկային մարմինը ենթարկւում է հիւանդութեան կամ մարմնական մարդկային յարձակման վտանգին, առաջին քայլերը լինում են այն որ նախաձեռնւում է պաշտպանութեան միջոցների։ Մարմնական հիւանդութեան պարագային դեղերի միջոցով, իսկ մարմնական վտանգի պարագային պաշտպանական այլազան միջոցների դիմելով։ Իսկ երբ ձեր երեխան է վտանգւում, վստահ եմ որ աւելի աջալուրջ, կտրուկ միջոցների էք դիմում, նրան պաշտպանելու որեւէ մարմնական, հոգեկան հիւանդութիւնների եւ կամ մարմնական վնասուածքների դէմ։

Պժգանքով եւ արգահատանքով կարդացի մի յօդուած, ուր քանի մը ՙսփիւռքահայ կազմակերպութիւններ՚ կոչ են առել Հայաստանի կառավարութեան, (որ թարգմանի, ներսուդրսից բեմադրութիւն պատրաստել), որպէսզի օրէնք մշակուի միասեռականների ազատութիւնների, իրաւունքների պաշտպանութեան եւ նրանց ընդունելու որպէս հասարակութեան մի մաս, եւայլն, եւայլն։

Որքան ես գիտեմ, Հայաստանում սահմանադրական օրէնքով ու մարդու իրաւունքներով, ամէն մարդ, անկախ իր հաւատքից, դաւանանքից, կրօնից, կենցաղից եւ պատկանելիութիւնից ունի բացարձակ իրաւունք ապրելու եւ գործելու։ Սրանց ուզածն ու նպատակը այլ է։ ԼԳԲՏի ներկայացուցիչներին տալ յաւելեալ կամ բացարձակ, յատուկ (special) իրաւունքներ ի հեճուկս աւանդական ընտանիքներին կամ սովորական ուղղամիտ մարդկանց։ Կազմակերպել Գէյ շքերթներ, տարածել գէյ մշակոյթը, արգահատել եւ ծաղրել աւանդական կազմը, կազմալուծել ընտանիքը, տկարացնել եկեղեցին, փճացնել մեր էութիւնը կազմող տարրերը, եւ արդէն իսկ որդեծնութեան պակասից տառապող Հայաստանը այլասերման ուղիով դարձնել ուժասպառ։ Չորացնել մեր արմատը եւ գործել բարոյական ու յետագայ չծնած քաջարի սերունդների դէմ ցեղասպանութիւն։ Որեւէ անձ դէմ չէ նրանց անհատական արարքներին իրենց տներից ներս, բայց փողոցը նրանց իրաւունքերի շարքում չէ, որովհետեւ նրանց իրաւունքները դադրում են իրենց տան դռնից դուրս, ինչպէս ամէն մարդ։

Ամերիկայի փորձից ասեմ, որ քանի մը տարիներ առաջ երբ սկսեցին իրենց ՙիրաւունքների՚ արշաւներին, նրանք սկսեցին նախ այն քաղաքներից ուր համախմբուած են իրենց համակիրներն ու ԼԳԲՏի պղծասէրները։ Սան Ֆրանսիսկօ, Նիւ Եորք, Փալմ Սփրինգս, Քէյպ Քոդ, եւայլն։ Ամերիկայում նահանգները այսօր բաժանուած են երկու խմբերի. կարմիր կամ կապոյտ։

Կարմիր նահանգները այն նահանգներն են, ուր աւելի տիրում է պահպանողական համակարգը, աւանդական մտածելակերպը, ընտանեկան կառոյցները ուժեղ են, գիւղական համայնքներ շատ են եւ միտուած են Ամերիկայի Հանրապետական կուսակցութեան քուէարկելու։ Իսկ կապոյտ նահանգները դրանք են որ միտուած են լիբերալ մտածողութեան, ընտանեկան թոյլ համակարգին, այս կամ այն խմբերի ազատական իրաւունքներին, եւ ԼԳԲՏ համայնքների զօրակցութեան, ու քուէարկում են Դեմոկրատական կուսակցութեան։ Նրանք յաջողեցին կապոյտ նահանգներում օրէնք մշակել ԼԳԲՏի ՙիրաւունք՚ների համար. մօտաւորապէս ութ կապոյտ նահանգ միայն։ Բայց երբ սկսան բաղխիլ այլ նահանգների եւ աւանդական կազմակերպութիւնների ու ժողովուրդի դիմադրութեան, իրենց հարցը տարին ԱՄՆի Գերագոյն Դատարան, ուր լրատուականների, լոբբիստական աշխատանքների եւ այլ գործօնների շնորհիւ Գերագոյն Դատարանը, որ այդ օրերուն ունէր 5 անդամ դեմոկրատական թեքումով՝ թքած ունենալով ժողովուրդին մեծամասնութեան կարծիքը եւ հանրային կեցուածքը, ԼԳԲՏ ամուսնութիւնը օրինականացուց եւ հաստատեց որպէս ՙմարդկային իրաւունք՚ բոլոր 50 նահանգներից ներս։ Ահա ՙժողովրդավարութեան՚ մի ՙվառ օրինակ՚ Ամերիկայի Միացեալ Նահանգներից…։

Ես չգիտեմ թէ այդ ինչ սփիւռքահայ կազմակերպութիւններ են որ սփիւռքում մեր անունից կոչ են առել պայքարել համասեռամոլների ՙիրաւունքների՚ մասին։ Չգիտեմ, ո՞ր անկրօն, անհաւատ, հակաքրիստոնեայ, թուլամիտ, գրանտակեր շեղուածներն են, լինեն դրանք մի այլասերուած Խանջեան թէ Թանկեան, Էգոյեան, Գրիգորեան թէ Շեռ կամ …, որ մեր համայնական անունից, սփիւռքի միլիոնաւոր հայորդիների անունից կոչ են անում մեր աւանդապահ, հաւատաւոր եւ նուիրեալ ժողովուրդին այդ վիժուածքներին իրաւունքներ տալ Հայաստանում։ Այսինքն չէր բաւեր երկիրներ բարոյապէս քայքայուեցին, Եւրոպայից Ամերիկաներ հեթանոս Բագոսական կամ Դիոնիսական սեռային սանձարձակութիւններ տարածելով ժողովուրդների հոգիները կրծեցին, արժեհամակարգեր տապալեցին, ու միաժամանակ իսլամութեան զանգուածին առիթը տուեցին զօրանալու եւ հետզհետէ իշխելու։

Այդ սփիւռքահայ կազմակերպութիւններ մեզ չե՛ն ներկայացնում։ Այդ կազմակերպութիւնները ինձ ու իմ նման միլոնաւոր հաւատաւոր սփիւռքահայերին չե՛ն ներկայացնում։ Այստեղ սիրելի ժողովուրդ Հայաստանում եւ Արցախում, Ա՛ՅԼ ՍՓԻՒՌՔ կայ, որի ձայնը չի հնչւում, որի կարծիքները հաշուի չեն առնւում, եւ որին փորձում են լռեցնել։ Բայց այդ աւանդապահ եւ պատասխանատու Սփիւռքի փոխարէն, քանի մը անուանի եւ այլասերուած շեղուածներ ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ կոչ են արել, որ Հայաստանում իրենց շեղուած բարեկամներին յատուկ իրաւունքներ եւ կարգավիճակ տրուի, պղծութեան հոսքը տարածելու մեր սուրբ հայրենիքէն ներս։

Շուռնուխից մինչեւ Աշոցք, Ստեփանակերտից մինչեւ Երեւան, Այրումից մինչեւ Մեղրի, մեր հողը սուրբ է եւ միւռոնաբոյր, մեր երկրի քարերը խաչատաշ են եւ սրբագործուած են նահատակների կարմիր արիւնով։ Ձեր պապերը չունեցան այն երանելի ազատութիւնը որ ունէք այսօր բոլորդ, եւ որ շատերդ անտարբերութեամբ էք անցնում մեր դէմ մղուած անբարոյականութեան այդ ալիքների դէմ։ Այդ ալիքները խեղդել են աշխարհում ձեզնից տասնեակ անգամ աւելի զօրեղ ազգեր եւ ժողովուրդներ, տապալել են սերունդներ ու յետագայ ծնանելիք մտքեր, որոնք երկիրներ պիտի ուժեղացնէին։ Այդ համաշխարհայնացման հունին մէջ, անբարոյականութեան ալիքները հասել են Երեւան եւ Հայաստան։ Հիմի՞ էլ լռԷք եղբարք…, հիմի՞ էլ, երբ ձեր թշնամին իր սուրն է դրել…։

Թոյլ մի՛ տուէք որ անցնեն մեր երկիր։ ԹՈՅԼ ՉՏԱ՛Ք ասում եմ ձեզ։ Դուք ալ օրէնք մշակէք դրանց մեր երկրում ԱՐԳԵԼԵԼՈՒ։ Գոնէ ունեցէք Ռուսական պատուաբեր այն ջիղը, որ ազգովին ու քաջաբար դէմ է կանգնել արեւմտեան այդ փճաբանութեան, որ ստելով առաջդիմում են ազգերի հաշուին։ Սո՛ւտ է այն վարկածը որ միասեռական են ծնում։ Ո՛Չ… ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԴԱՌՆՈ՛ՒՄ ԵՆ, սկսելով Երեւանից մինչեւ Կապանի երիտասարդը, ու նրանց փորձերը Շուռնուխից մինչեւ Յասմիկ ճամբար…։

Այո՛, ու կրկնում եմ ա՛յո, բոլորս դէմ ենք ՙկոռուպցիա՚ին կամ փտախտին, բոլորս դէմ ենք ընտրակեղծիքներին։ Բոլորս դէմ ենք Հայաստանի տկարացման։ Բոլորս դէմ ենք գողութիւններին, կողոպուտներին, ՙփայ՚ հանելուն, պաշտօնների չարաշահումներին, սփիւռքից եկած նուիրատւութիւնները կողոպուտի ենթարկելուն։ Բոլորս դէմ ենք եղել վատ պաշտօնեաներին ու տարիներով պայքարե՛լ ենք, գրե՛լ ենք, բողոքե՛լ ենք, կռուե՛լ ենք որ երկիրը ընթանայ մաքուր ընթացքով, եւ հայը ապրի իր ժողովրդավար եւ արդար հայրենիքին մէջ որպէս արժանապատիւ քաղաքացի..։ Բայց սա չի նշանակում որ այդ բոլոր հիւանդութիւնները վերացնելու համար դրանք փոխարինենք մի շարք այլ ու հոգեկրծիչ քաղցկեղային այլ հիւանդութիւններով, ինչպիսիք են այլասերուածութիւնը, միասեռականութիւնը, պոռնկութիւնը, մարմնավաճառութիւնը, բարոյաթափումը եւ դարաւոր քրիստոնէական արժէհամակարգի դէմ խուլ պայքարը, ինչպէս մեր որդիները զրկել Ս. Եկեղեցու պատմութիւնից. որ թարգմանի, զրկել ներկայ սերունդը մեր ազգի ամենակարեւոր հենասիւնից մէկի՝ Եկեղեցու պատմութիւնից որ շարահիւսած է մեր էութիւնը ամբողջ 2000 տարիներ, եղած է մեր ազգային ուղղափառ ինքնութեան կնիքը, եւ հայը հայ է պահել երէկ, ու պահելու է վաղը։

Ս. Եկեղեցու յարկին տակ, անկախ ամէն մեղաւոր անձերի գործունէութիւնից, (քանզի աշխարհում չկայ ու չէք գտնի ոչ մի եկեղեցի, որ չունենայ իր ամբողջական կազմին մէջ կամաւոր կամ ակամայ մեղանչական այդ զանգուածը, որի համար էլ կոչուած է քաւարան)։ Ահա անկախ այդ մարդկանցից՝ աղանդաւորների, աթէիստ անաստուածների, հեթանոսների, եկեղեցու թշնամիների, արժէհամակարգեր տապալողների, գէյերի, լեսբեանների, միասեռականների միասնական եւ ատելավառ թիրախը եղել է ու մնում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. ուր հայհոյանքից, նախատինքից, հալածանքից դուրս, իրենց գլխաւոր զէնքն է այսօր պառակտում ու տագնապ մտցնել եկեղեցու կեանքին մէջ. հայ առաքելականը հանել հայ առաքելականի դէմ, միասեռականութիւնը եւ արեւմտեան փճացած, անմարդկային եւ քաղցկեղային այդ թոյնը եւ հեթանոսական լպիրշութիւնները տարածել Հայաստանում մեր ազգի զաւակների մէջ։
Իմանում եմ որ չարամիտներ, վերոյիշեալ խմբակների թունալից ներկայացուցիչներ, հոգեկան շեղուածներ եւ պակասամիտ այլ դատարկագլուխներ զիս պիտի կոչեն ՙհակայեղափոխական՚, ՙծայրայեղական՚, ՙտէրտէր՚, ինչ գիտնամ ուրիշ ինչ՜…. Գիտէ՞ք, հոգս անգամ չէ…. Ապրել եմ Ամերիկայում 30 տարիներ, ու տեսել եմ բարոյական այն դժոխքը՝ որ անթիւ ընտանիքներ քանդել է, ամուսնութիւնը դարձրել է չար կատակ։ Ամուսնալուծութիւնները գրեթէ աւելի շատ են քան ամուսնութիւնները (եթէ հասկացաք), ապօրինի ծնունդները կամ թրքերէն բառով, համայն քաղաքներով տարածուած ՙփիջ՚երը, որոնք ոչ բարոյական ունեն, ոչ մարդկութեան մասին որեւէ գաղափար, այլ ապրում են բացարձակ անասունի նման։ Երեւի արժանանալու եմ նրանց վատաբանութեան, նախատինքին ու հայհոյանքին, կարգ մը քթից անդին չտեսնող էֆորիայով հարբածների եւ ազգային վտանգը չտեսնողների կողմից……………..։ Ու կը ներէք սիրելի հաւատացեալ ժողովուրդ….., կը ներէք հոգեւոր քահանայական հետեւեալ այս խօսքիս….., Ես որպէս զինուոր Աստուծոյ եւ ազգիս… լորձնաշուրթն, փառաւորեալ եւ օրհնեալ ԹՔԱԾ ՈՒՆԵՄ նրանց կարծիքին մասին…։ Նորից ու նորից, ԹՔԱԾ ՈՒ ԿՈԽԿՐՏԱԾ ունեմ անբարոյութեան քարոզիչների ասածներին եւ նրանց անբարոյութեան դրօշին վրայ…։

Եթէ իմ ազգի գոյութիւնը եւ բարոյականը վտանգւում է, եթէ մեր զաւակների մտքերը այլասերման եւ թուլացման թոյնով լցնում են, եթէ մեր ազգի ու հայրենիքի յենասիւներին Եկեղեցուն ու Բանակին այսօր անուղղակի, իսկ վաղը ուղղակի հարուածելու են, տկարացնելու են, փճացնելու են մեր հազարամեայ մշակոյթը, արժէհամակարգը, կրօնը եւ էութիւնը՝ ապա այո՛ ԵՍ ԵՒ ԴՈՒ, մենք եւ դուք, բոլորս զինուորներն ենք մեր սիրեցեալ հայրենիքին, ու պատրաստ ենք մինչ ի մահ պայքարելու անոր բարոյական եւ արժէքների յաղթանակին համար։

Ուսանողական տարիներիս, այլազան առիթներով շատ անգամներ ներկայ եմ գտնուել Ուղղափառ Հրեայ (Խասիդական) ժողովարաններ։ Ու չնայած այլ կրօնների ներկայացուցիչներին հանդէպ իրենց հռչակաւոր անհանդուրժողութեան՝ նայած որ խասիդական հերձուածին, զմայլումով հիացել ենք, թէ ինչպէս մենք որպէս քրիստոնեաներ՝ ժամերով կարողացել ենք հանգիստ զրուցել իրենց չափահաս տղամարդկանց հետ։ Բայց մի՛ ռոպէ անգամ մեզ թոյլ չեն տուել մօտենալ ու զրուցել իրենց փոքրիկների կամ որդիների հետ։ Ու պատճառը այն է, որ ըստ իրենց հայեցողութեան, չեն ուզեցել մեր կրօնի գաղափարախօսութեամբ ՙթունաւորենք՚ նրանց մտքերն ու հոգիները։

Նրանք ոգի ի բռին պաշտպանում են իրենց որդիներին, որպէսզի ոչ մի այլ կրօն չմօտենայ ու այլ մտքերով չպղտորի իրենց որդիներին։ Դրանո՛վ է որ զօրեղ են, իրար բռնո՛ղ, իրար պաշտպանո՛ղ, իրարու զօրավի՛գ եւ իրենց ազգային ու կրօնական յամառ դաստիարակութեամբ դիմացած դարերու յորձանքներին՝ մինչեւ որ հասցուցին իրենց երազանքը՝ տեսնել ազատ երկիր Իսրայէլը։ Ու մինչեւ հիմա ամենայն ազգասիրութեամբ եւ կրօնասիրութեամբ, աշխատում են զօրացնել իրենց երկիրը ամէն վտանգի դէմ։
Դո՛ւք, Ժողովուրդ, որ նշում էք ազգային հերոս Վարդան Մամիկոնեանի պայքարն ու Վահանեանց յաղթանակները 5-րդ դարում։

Դո՛ւք, ժողովուրդ, որ ժառանգներն էք Ցեղասպանութեան ու նրանցից սրբադասուած նահատակներին։

Դո՛ւք, ժողովուրդ, որ ժառանգներն էք Սուլուխներին, Խանասորներին, Արաբոներին, Կուկունեաններին, Գեւորգներին, Սերոբներին, Անդրանիկներին, Նժդեհներին։

Դո՛ւք, ժողովուրդ, որ ժառանգներն էք հարիւրամեայ Սարդարապատներին, Բաշ Ապարաններին ու Ղարաքիլիսաներին։

Դո՛ւք, որ ներկաներն էք Ուրարտական Էրէբունիի 2800-ամեակին։

Ձեր պապերը կռուեցին Արեւմտեան Հայաստանում, Սարդարապատում, Բաշ Ապարանում, հայաջինջ ցեղասպան պանթուրանիզմի դէմ։

Ձեր մեծ հայրերը կռուեցին ֆաշիզմի դէմ, որ մի օր սպառնում էր Հայաստանին եւ մեր գոյութեան։

Ձեր հայրերը կռուեցին Արցախում, Նախիջեւանում Ադրբեջանի հակահայ սպանդներ կանխելու եւ մեր ազատութեան համար։

Ձեր եղբայրները կռուեցին Ապրիլեան պատերազմում ու արիւնով պաշտպանում են քրիստոսադրոշմ հողը մինչեւ այսօր։

Ու նաեւ ձեր զաւակները եւ թոռները որ կռուելու են Նախիջեւանում, Ուտիքում, Կարսում, Արտահանում եւ Դարոյնքում։ Ու նրանցից այն կողմ Աստուած պահապան մեր յետագայ սերունդներին։

Իմացէք որ պատերազմներ միայն ֆիզիքական չեն լինում, պատերազմներ միայն ռազմադաշտերում չեն մղւում։ Սա բարոյական պատերազմ է, որ տարւում է ամբողջ աշխարհում մարդկային ցեղի նկատմամբ։ Իմ հոգը եւ մտահոգութիւնը Հայաստանն է եւ ես այդ երկրին եմ պատկանում։ Չպարտուէ՛ք ժողովուրդ այդ պատերազմում ձեր անտարբեր լռութեամբ։ Ձեր ԶԷՆՔԸ ՁԵՐ ՔՈՒԷՆ Է. չմոռանա՛ք….։

Քրիստոնէութիւնը եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին հանդուրժող է, այո՛։ Բայց Եկեղեցին պիտի չհանդուրժի մեր զաւակների բարոյական անկումը իր աչքի դիմաց։

Եկեղեցին երէկ, այսօր եւ մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի պայքարի իր ամբողջ ուժով ու թափով, օտար ուժերի կողմից ֆինանսաւորուած եւ քաջալերուած այլասերման, միասեռականութեան եւ մեր ազգային բարոյակարգի դէմ մղուած պատերազմներին, ու տէր պիտի կանգնի իր ժողովուրդին, ազգին եւ հայրենիքին։

Տեր Սերոբ քհն. Ազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում