Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

81 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է երգչի կնոջ օգնականը։

Երգչի հուղարկավորության օրը և վայրը կհայտարարվի ավելի ուշ։

Հուլիսի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ օնկոլոգիական հիվանդության դեմ պայքարող Կոբզոնն արդեն մեկ շաբաթ է գտնվում է հիվանդանոցում։

Ավելի ուշ հաղորդվեց, որ նա կոմայի մեջ է, թեև քույրը հերքել էր տեղեկատվությունը՝ նշելով, որ Կոբզոնը պլանավորված բուժման փուլն է անում։

Ռուսաստանի և խորհրդային էստրադայի աստղ, պետական գործիչ Իոսիֆ Կոբզոնը ծնվել է 1937թ. սեպտեմբերի 11-ին։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում էր 1984 թվականից։ Բազմիցս համերգներ է տվել Երևանում։

Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է։

Կոբզոնի երգացանկում ընդգրկված է 3000 երգ։ Բացի էստրադայից, նա ակտիվ քաղաքական, հասարակական, բարեգործական գործունեություն էր ծավալում։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում