«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի». Արմեն Ջիգարխանյան

«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի». Արմեն Ջիգարխանյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ռուսական «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին։ Նա ասել է, որ ծանոթ է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Թերթի թղթակիցն անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ու հարցրել՝ արդյոք նա ճանաչում է Նիկոլ Փաշինյանին:

«Ճանաչում եմ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի: Հայերը, նրանք ուրիշ են, նրանք նույնիսկ այլ կերպ են խաչակնքվում: Այստեղ ամեն ինչ բարդ է»,- ասել է Ջիգարխանյանը:

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում