Ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար

Ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար

«Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4.13-14):

«Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել:

Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ:

Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի: Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի՞» (Հակոբոս 3.7-11):

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում