Լուվրը հետաձգել է աշխարհի ամենաթանկ կտավի ցուցադրությունը

Լուվրը հետաձգել է աշխարհի ամենաթանկ կտավի ցուցադրությունը

Հեղինակավոր Լուվր թանգարանի՝ Աբու Դաբիի մասնաճյուղն անորոշ ժամանակով հետաձգել է աշխարհի ամենաթանկ կտավի՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Սալվատոր Մունդի»-ի ցուցադրությունը:

Ինչպես նշում է BBC-ն, թանգարանի տնօրինությունը չի բացահայտել հետաձգման պատճառը:

Հայտնի է, որ Հիսուս Քրիստոսին պատկերող կտավը նախորդ տարվա նոյեմբերին աճուրդում վաճառվել էր ռեկորդային գնով՝ 450 մլն դոլարով: Ավելի ուշ պարզվել էր, որ այն գնել է Սաուդյան Արաբիայի արքայազներից մեկը:

Ինչ վերաբերում է Աբու Դաբիի Լուվրին, ապա այն բացվել է նախորդ տարի: Ծրագրված էր, որ «Սալվատոր Մունդի» կտավը պետք է ցուցադրության հանվեր սեպտեմբերի 18-ին:

Դա Վինչին մահացել է 1519թ.: Այժմ աշխարհում կա հանճարի՝ 20-ից էլ պակաս կտավ:

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում