Աշխարհի լավագույն թանգարանները

Աշխարհի լավագույն թանգարանները

2018 թվականի աշխարհի լավագույն թանգարանն է ճանաչվել Փարիսի Օրսեն։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Travellers’ Choice Awards («Զբոսաշրջիկների ընտրություն») վարկանշային ցուցակը կազմել է TripAdviso տուրիստական ռեսուրսը։ Հաղթողը որոշվել է միլիոնավոր արձագանքների և ամբողջ աշխարհից ճանապարհորդների կարծիքի վերլուծությամբ։

Երկրորդ և երրորդ տեղերում են Նյու Յորքի սեպտեմբերի 11-ին նվիրված Ազգային հուշահամալիր-թանգարանը և Մետրոպոլիտեն թանգարանը։ Դրանց հաջորդում է Լոնդոնում Բրիտանական թանգարանն ու Մադրիդի Պրադո ազգային թանգարանը։

Լավագույն թանգարաններից են նաև՝ Աթենքի Ակրոպոլիս նոր թանգարանը, Փարիզի Լուվրը, Ստոկհոլմոի «Վազա» թանգարանը։ Լավագույն թանգարանների ցուցակի 10-րդ տեղում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում