Քրիստոս Ի Մէջ Մեր Յայտնեցաւ

Քրիստոս Ի Մէջ Մեր Յայտնեցաւ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան.

*Երգւում է Սուրբ Պատարագի ընթացքում:
Պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդութեան միջոցով ներկայ է հենց Ինքը` Յիսուս Քրիստոս, այդ իսկ պատճառով ներկաներն այս երգի ընթացքում միմեանց ողջույն են տալիս ասելով`

-Ողջոյն տուք միմեանց. Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ (Ողջոյն տուէք միմեանց` Քրիստոս յայտնուեց մեր մէջ)

ի պատասխան` ողջոյն ընդունողն ասում է`

-Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի (Օրհնեալ է Քրիստոսի յայտնութիւնը):

Մշակումը՝ Կոմիտաս Վարդապետի

Հետևեք մեզ նաև Telegram-ում