Սերժ Թանկյանը նոր երգ է ձայնագրում

Սերժ Թանկյանը նոր երգ է ձայնագրում

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը պատրաստվում է նոր երգ ձայնագրել։ «Խառնելու մեկ շաբաթ»,- գրել է նա Instagram-ի իր էջում՝ կից տեղադրելով լուսանկար, որում մի ձեռքին էսպրեսոյի բաժակն է, իսկ ետևի ֆոնում երևում է համակարգչի էկրանը։

Դրանով երաժիշտն ակնարկել է, որ պատրաստվում է լավ սուրճը խառնել լավ երաժշտության հետ։

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում