Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանը

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան Մանվել սարկավագ Սարգսյանի կողմից կազմված Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանը:

Հրատարակությունը նվիրված է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մահվան 100-րդ տարելիցին։

Բառարանն ընդգրկում է Դ դարից մինչև մեր օրերի՝ պատվանուն կամ մականուն ունեցած հայ հոգևորականներին: Ընդհանուր առմամբ ներկայացված է 200 հոգևորական, որոնց թվում են Ամենայն Հայոց Հայրապետների, Կիլիկիո ու Աղթամարի Կաթողիկոսների, Կ. Պոլսի և Երուսաղեմի Պատրիարքների, ինչպես նաև Հայ Եկեղեցու տարբեր թեմերի արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, սարկավագների 350 պատվանուն և մականուն, որոնցից գրեթե երկու երրորդը նախորդիվ ուսումնասիրված չի եղել։

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Լևոն սարկավագ և Արաքսի Զենյան» հիմնադրամի:

Աղբյուր՝ ter-hambardzum.net:

Հետևեք մեզ նաև Telegram-ում