USD
EUR
RUB

«Հովերը» հոգեւոր խմբերգային երաժշտության փառատոնից պլատինե մեդալ է բերել

 
 

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) ռուսաստանյան հյուրախաղերից տպավորված է վերադարձել, նաեւ Չելյաբինսկի քաղաքապետի հանձնած պլատինե մեդալով ու դիպլոմով, որը շնորհեց Խմբերգային ասամբլեայի անունից:

Սեպտեմբերի 5-10-ը անցկացված համերգային շրջագայության ընթացքում «Հովերը» Կիշտիմ, Սատկա եւ Չելյաբինսկ քաղաքներում ունեցել է 3 համերգ: «Հովերը» մասնակցել է հոգեւոր խմբերգային երաժշտության միջազգային փառատոնի: «Առավոտը» «Հովերի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանին խնդրեց որեւէ տպավորիչ դրվագ պատմել հյուրախաղերից:

«Ամենաշատ տպավորված եմ ունկնդրով, ուղղակի անշլագ էր, դահլիճում, որ հատուկ ավելացված տեղեր կային, նաեւ կանգնած էին ունկնդրում մեր համերգները: Շատ բարդ ծրագիր էր, ժամանակակից երաժշտություն էինք տարել՝ եւ հոգեւոր, եւ երեւմտաեվրոպական: Ինձ ապշեցնում էր դահլիճի արձագանքը, պատրաստվածությունը: Կազմակերպիչներն ասում էին, որ իրենք են ունկնդրին այդպես դաստիարակել: Փաստորեն, այնքան հետեւողականորեն ստեղծել են այդ լսարանը, ձեւավորել հանդիսատեսին, որ հատկապես հետաքրքրված է խմբերգային երաժշտությամբ»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ «Հովերն» ամեն տարի գարնանը լինում է Ռուսաստանում, Գերգիեւի Զատկի փառատոնին, ասում է՝ այնտեղ հեռավոր քաղաքները նույնպես հավասարաչափ տեղյակ են մշակութային անցուդարձից, եւ Մացուեւի, եւ Բաշմետի փառատոնը հասնում է մինչեւ ՌԴ խորքերը: «Այնպես են կազմակերպում, որ մարդիկ հեռավոր քաղաքներում էլ կարողանան ակադեմիական դասական երաժշտություն լսել: Այս ամենն ինձ համար շատ տպավորիչ էր: Եվ այն, որ նահանգները սերտ աշխատում են խմբավարի հետ, գիտեն, թե որ ամսին ինչ է նախատեսված… Շատ հոգնեցուցիչ էր շրջագայությունը, անընդհատ ավտոբուսներով էինք, բայց հաճելի էր, որ ունկնդիրը հետաքրքրված էր»,- հավելեց Սոնա Հովհաննիսյանը: Նրանից տեղեկացանք, որ տարբեր փառատոների մասնակցելու հրավերներ են ստացել: «Մեր աղջիկներից մեկը, որ մասնագիտությամբ խմբավար է, կմեկնի Լեհաստան, կաշխատի Կրակովի երգչախմբի հետ, այնուհետեւ այնտեղից դիրիժորը կգա Հայաստան, կաշխատի «Հովերի» հետ: Այ, այսպիսի փոխհամագործակցության պահեր եղան»,- նշեց «Հովերի» գեղարվեստական ղեկավարը:

Սոնա Հովհաննիսյանից տեղեկացանք նաեւ, որ «Հովերը» մասնակցելու է Ֆրանկոֆոնիական միջոցառումներին, նաեւ Կրակովի նվագախմբի հետ պետք է կատարի լեհ կոմպոզիտոր ու դիրիժոր Քշիշտոֆ Պենդերցկու Te Deum-ումը, մասնակցելու է Կոմիտաս փառատոնին` «Հովերի» կատարմամբ դեռեւս չհնչած կոմիտասյան շարաններով, ապա հոկտեմբերի 7-ին արական կազմով Կոմիտասի պատարագը հնչեցնելու է Հառիճավանքում:

«Այս տարի մինչեւ տարեվերջ ծանրաբեռնված ենք, օրինակ, նոյեմբերի 16-ին Բեռլիոզի Ռեքվիեմ պետք է կատարենք Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)»,- հայտնեց խմբավարը:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ ռուսաստանյան համերգներին «Հովերը» միայն մեկ դեմքով չէր ներկայացված, եւ արական կազմն էր, եւ իգական կազմը, հետո բոլորը միասին. «Հովերը» տարբեր գույներով է ներկայացել, ինչը հետաքրքիր էր դարձնում համերգը: Աղջիկների կազմը ղեկավարում է Նարինե Ոսկանյանը, որը աղջիկների ԼԵ խմբի խմբավարն է ու Զատկի փառատոնին փայլուն համերգներով է հանդես եկել «Հովերի» իգական կազմով: Տարբերությունը, որ համերգի ժամանակ լսում է ունկնդիրը, համերգը շատ ավելի հետաքրքիր է դարձնում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
Ամենաընթերցված
website by Sargssyan