USD
EUR
RUB

Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են

 
 

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման շեմին է: Սեպտեմբերի 17-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Նա ասաց նաեւ, որ խնդրի մասին իրազեկել են հնարավոր բոլոր ատյաններին:

«Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ասաց, որ այս տարածքում` Բուզանդ-Արամի հատվածում, մնացել է 6 այդպիսի շենք, եւ որեւէ խոչընդոտ կամ արգելք չի կարող լինել պահելու այդ շենքերը: Ավելի կտրուկ է ասել, որ թույլ չեն տա վնասելու այդ շենքերը», - հավելեց մաեստրոն: Նշեց, որ աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած փոքրիկ երգիչները հուսալքված են, իր ձեւակերպմամբ, ասես հոգեհանգստյան արարողության եկած լինեն:

Տիգրան Հեքեքյանը հավելում է. «Սա նախորդ իշխանությունների գործունեության հետեւանք է, պողոտան ճանաչվել է գերակա շահ եւ այստեղ պետք է կառուցապատվեին հին Երեւանի տեսք ունեցող շենքերով, եղածներն էլ պետք է մնային: Սակայն ինձ բոլորովին չի համոզում դա, որովհետեւ հայտնի չէ, թե վերջերս քանդված շենքերի քարերը որտեղ են, ուր մնաց, թե 15-20 տարիներ առաջ քանդվածներինը հայտնի լինի»: Մաեստրոն շեշտում է` այս տարվա մայիս ամսից «Հին Երեւան» ՓԲԸ-ի կողմից սկսվել են փորման աշխատանքները, Տերյան փողոցը քանդել են եւ սկսել արագ կառուցել:

Տիգրան Հեքեքյանը պնդում, է, որ նորմատիվների խախտումով են տարածքը փորել, ու այնքան մոտ են փորել պատմամշակութային հուշարձանին, որ խարխլել են, մեկ օրվա մեջ պատերը մի քանի սանտիմետրով իրարից հեռացել են: «Երկու անգամ փլուզվել է շինարարության տարածքը` առավոտյան 5-ին, 6-ին մոտ, բարեբախտաբար, շինարարներ չեն եղել, այլապես զոհեր կլինեին: Միեւնույն ժամանակ բանվորները շարունակել են աշխատանքը: Վարչապետի վերահսկողությունից անձը եկել է եւ ասել է շինարարներին` ի՞նչ անվտանգության նորմեր եք կիրառում, պատասխանել են, թե գլխարկներ ենք դնում: Մինչեւ ԱԻՆ-ը մեզ չհանեց այդ շենքից, իրենց էլ չարգելեց, աշխատանքները չդադարեցրին»,-ասում է մաեստրոն:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին ասել են, որ կանչել են կառուցապատողին, գրավոր նամակ են հանձնել, որ պետք է խարխլված շենքը շտապ վերականգնել, ապարները պահելու ձեւը գտնեն, բայց ոչ բոլոր մասնագետներն են վստահ, որ դա հեշտ է ու քիչ ֆինանսատար:

Տիգրան Հեքեքյանը հավելում է, որ թեեւ մշակույթի նախարարությունը սկզբում դանդաղեց հարցին լուծում տալու առումով, հիմա անհանգստացած է. «Միակ մարդը, որ գնում-գալիս է, փոխնախարարն է: Ես ասացի, որ եթե մարդ պետք է բուժվի, կարելի է հանդարտ բուժել, բայց եթե մահանում է, պետք է արագ վերակենդանացման հարցերը լուծել: Իսկ շենքն իսկապես փլուզվում է, մահանում: Ապացուցել չի լինի, բայց ով եկել-տեսել է, ասում են հատուկ են անում»: 

«Մեկ օրվա մեջ կառավարության որոշում է փոխվել, եւ որոշել են այդտեղ 4 հարկանի շենքեր կառուցել…Մինչդեռ չորս հարկանի Հին Երեւան չի լինում: Սա ուղղակի հերթական բիզնես պրոյեկտն է, ինչպես Հյուսիսային պողոտան ու մնացածը: Ի վերջո չգտնվեց այն մարդը, որ կասի` ոչինչ, թող փող դնեմ, բայց շահ չունենամ, միակը Թումոյի այգին է, որտեղ սրճարաններ չկան»,-փաստում է արվեստագետը:

Ասում է նաեւ, որ երբ 2002-ից այդ տարածքը հայտարարվեց պետական գերակա շահ, ինքը երաշխիքներ է պահանջել, որ շենքը չի քանդվելու: Իրեն էլ ասել են, որ բոլոր հին շենքերը մնալու են, ներառյալ իրենց շենքը: «Ասացին՝ դուք էլ պետք է մնաք այդ տարածքում, որ լինի մի միջավայր, որտեղ կարպետ են գործելու, խեցեգործություն է լինելու, դուք էլ երգելու եք…Ես տեղեկություն ունեմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը գնացել է արդեն մահամերձ Հակոբ Հակոբյանի մոտ ու խոսք է տվել, որ նա այդտեղ կունենա տուն-թանգարան, նույնը խոստացել է Սոս Սարգսյանին, ինձ երաշխիքներ են տվել նախարարը, բոլորը… Իսկ ճարտարապետն ասել էր` ոնց կասեն, էնպես էլ կնախագծենք, սպասում ենք հրահանգին», - հիշում է Տիգրան Հեքեքյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան
website by Sargssyan