USD
EUR
RUB

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը

 
 

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային առարկա, մեծ մասը Հայաստանից տարված ցուցանմուշներն են:

Ցուցադրության համադրողն է դոկտոր Հելեն Էվանսը»,-ամերիկյան ցուցահանդեսի առաջիկա մեկնարկին նվիրված ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հայաստանի պատմության թանգարանը Մետրոպոլիտենում կներկայացնի 34 ցուցանմուշ, այդ թվում՝ քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կրոնական, կենցաղային առարկաներ և այլն: Տնօրեն Գրիգոր Գրիգորյանի բնորոշմամբ՝ ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով անցնում է քրիստոնեությունը: Հայաստանը ներկայանում է իր քրիստոնեական շրջանով:

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 28 ձեռագրերի հիմնական մասը, ինչպես տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, ավետարաններ են, աստվածաշունչ գրքեր, նաև պատմական անձանց ներկայացնող ձեռագիր նմուշներ: Մատենադարանը ներկայանում է նաև հարուստ մանրանկարներով:

«Ներկայացված են հայ գրչության բոլոր խոշոր կենտրոնները»,-վստահեցրեց Մատենադարանի տնօրենը: Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտեց, որ բանակցությունների ընթացքում հենց «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, որպեսզի իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը: Հոգևորականն իր խոսքում երախտագիտություն հայտնեց այն մարդկանց, ովքեր չորս տարի առաջ «Մետրոպոլիտեն» թանգարանից, նրա խոսքով, կարողացան «կորզել» այս ցուցահանդեսը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ընդգծեց հատկապես նախաձեռնության հեղինակ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ևս իր խոսքն ավարտեց երախտագիտությամբ՝ ուղղված բոլոր այն անհատներին ու կառույցներին, ում շնորհիվ իրականություն է դառնում այս հրաշալի գաղափարը:

«Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը կգործի 2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019-ի հունվարի 13-ը:

ՀՀ մշակույթի նախարարությունից
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan