USD
EUR
RUB

«Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները

 
 

Երևանի Փոքր թատրոնում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Պար` առանց սահմանների» ներառական խմբի նոր բեմադրության առաջնախաղը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, արվեստի ու մշակույթի գործիչներ։

Միջազգային շրջագայությունից հետո խումբը երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «LaVieEnRose/ՈւրիշՊարեր» ներկայացումը, որում հաշմանդամություն ունեցող և չունեցող անդամները պարի միջոցով ներկայացնում են մերօրյա իրականության իրենց ընկալումներն ու ապրումները։

Բեմադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, ովքեր ներկայացրեցին խմբի ստեղծման նախապատմությունն ու անցած ճանապարհը։ Իր ելույթում Արևիկ Սարիբեկյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջը հրավերն ընդունելու և ներառական արվեստի զարգացման նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։

«Հինգ տարի առաջ սկսվեց Հայաստանում առաջին ներառական մասնագիտական խմբի ստեղծման գործընթացը: Այսօր հանձինս մեր գործընկերներ Փոքր թատրոնի և Մեծ Բրիտանիայի Կանդուկո ներառական խմբի, մենք ունենք մասնագիտական ներառական խումբ Հայաստանում, որն արդեն ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և Ղազախստանում: Շատ կարևորում ենք պետական կառույցների հետ համագործակցությունը՝ այս փորձի հետագա զարգացման ու տարածման հարցում», - նշեց Արևիկ Սարիբեկյանը։

Ներկայացումից հետո վարչապետի տիկինը ծանոթացավ ու զրուցեց պարային խմբի անդամների հետ, մաղթելով ստեղծագործական հաջողություններ։

Նշենք, «Պար` առանց սահմանների» ծրագիրը նախաձեռնվել է 2013 թվականին Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի օրինակով, նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցողներին պարի ու թատրոնի միջոցով լիարժեք ինտեգրել հասարակությանը:

Ծրագրին տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական համայնքը: Այսօր Բրիտանական խորհուրդը շարունակում է համագործակցել Փոքր թատրոնի հետ և աջակցել լավագույն փորձի տարածման գործում:

Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը:

Մամուլի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan