«Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ

«Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ

Մեր ձըձում նըխշուն ի,
Յոթը մաքյու մածուն ի,
Տիկ զարկեմ՝ յեղ հանեմ,
Սարակտիրուն ճաշ անեմ:

Ցամփ, հա, ցըմփ զարկեմ,
Նուկիմ յեղ հանեմ,
Ցամփ, հա, ցըմփ զարկեմ,
Մեր տուն շէն անեմ:

Մեր ոչխար զատու ի,
Բերատեղ մոտու ի:
Տիկ զարկեմ, յեղ հանեմ,
Սարակտիրուն ճաշ անեմ:

ձըձում – խնոցի
սարակտիրուն – սարում աշխատողներին, նրանց համար

Հայ ժողովրդական աշխատանքային երգ (Խնոցու երգ)՝ «Տիկ զարկեմ» (Շատախ): Կատարում է «Շողակն» անսամբլը: Մենակատար՝ Հասմիկ Հարությունյան: Լուսանկարներում՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառը և Վիշապասար (Օձասար) լեռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում